Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աշոցքում դահուկային կենտրոն բացվեց

Աշոցքում դահուկային կենտրոն բացվեց
27.01.2019 | 12:55

Եվրամիությունը Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում առաջիկա 3 տարիներին համայնքների զարգացման ծրագրեր է իրականացնելու, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կրճատել Երևանի ու մարզերի անհամաչափ զարգացումը` Աշոցքում հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանի ամենացուրտ բնակավայր Աշոցքում արդեն 2-րդ տարին կազմակերպվում է դահուկային փառատոն: Այս տարի Եվրամիությունը, 60 հազար եվրո ծախսելով, նաև դահուկային կենտրոն է կառուցել:


Եվրամիությունը նախատեսում է զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնել, որ համայնքների բնակիչներին նաև եկամուտ կապահովեն: Աշոցքում առաջիկայում ըստ դեսպանի 50 կմ երկարությամբ դահուկավազքի համար նախատեսված ճանապարհ կկառուցվի: Եվրոպացի դիվանագետը նկատեց՝ այստեղ 6-7 ամիս ձյուն կա, և դահուկային սպորատաձևերի զարգացման միջավայրն ապահովված է։ «Վստահ ենք, որ տարածքի բնակչությունը վաստակել է առավել արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը և համոզված ենք, որ դրան նպաստողը հիմնականում հենց զբոսաշրջիկների ներգրավումն է այս տարածաշրջան»,- նշեց Սվիտալսկին։


Եվրամիությունը տարբեր ուղղություններով ծրագրերը շարունակելու է: Հյուսիսային 3 մարզերի համար ծրագրերը կառավարության հետ դեռ քննարկվում են, Շիրակում, Տավուշում, Լոռիում մոտավորապես 10 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրեր են նախատեսում իրականացնել, որից 7 միլիոնը կուղղվի զբոսաշրջության զարգացմանը։ «Մենք շարունակելու ենք ներդրումները զբոսաշրջության զարգացման ոլորտում, մասնավորապես բացօթյա մարզաձևերի խթանման, բացօթյա զբոսաշրջության զարգացման ուղղություններով: 7 մլն եվրո նախատեսվում է հյուսիսային մարզերում զբոսաշրջության զարգացման համար՚` մանրամասնեց ԵՄ դեսպանը:
Մարզերի անհամաչափ զարգացմանն անդրադառնալով դեսպան Սվիտալսկին նշեց, որ Եվարամիությունը փորձում է համայնքային ծրագրերով համահարթեցնել հարուստ Երևանի և աղքատ մարզերի տարբերությունը. «Եվրամիությունը բավական երկար ժամանակ է ջանքեր է ներդնում մարզերի զագացման ուղղությամբ, որովհետև հավատացած ենք, որ Հայաստանում կառուցվածքային խնդիրներից մեկը տարբերությունն է հարուստ Երևանի ու աղքատ մարզերի միջև: Մենք 2 տարի առաջ մշակել ենք մի շարք նախաձեռնություններ, որ անվանել ենք մարզային զարգացման պիլոտային ծրագրեր ինչով և հայտարարել ենք մեկնարկը ԵՄ-ի ավելի լայն ներգարվվմանը մարզերի զարգացմանը: Մեր այդ գաղափարը՝ ուշադրությունը դարձնել հյուսիսային 3 մարզերին ծառայում է հենց այդ նպատակին»: Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալասկին նաև ասաց, որ Ամասիայի բրդի գործարանը շահագործման կհանձնվի գարնանը։

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ